Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը ուզում է Չինաստան գնալ

Հռոմի պապը ուզում է Չինաստան գնալ
29.09.2015 | 11:44

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որ Կուբա և ԱՄՆ այցերից հետո վերադարձել է Վատիկան, ցանկություն է հայտնել այցելել Չինաստան։ «Ես շատ կցանկանայի մեկնել Չինաստան։ Ես սիրում եմ չինացի ժողովրդին և նրան բարին եմ ցանկանում»,- ասել է պոնտիֆիկոսը Ֆիլադելֆիայից Հռոմի ճանապարհին՝ օդանավում։ Հռոմի պապը հույս է հայտնել, որ հնարավոր են լավ հարաբերություններ Չինաստանի հետ։ «Մենք պահպանում ենք կապերը, մենք զրուցում ենք։ Պետք է առաջ շարժվել»,- ասել է Ֆրանցիսկոսը։ Չինաստանի և Վատիկանի դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1951-ին։

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ